Help Mane to study at the University of Edinburgh

Հայերեն տեքստը կարող եք գտնել անգլերենից հետո։



Hi, I am Mane Margaryan, Yerevan State University graduate (faculty of mathematics and mechanics). This year I applied and got accepted to the University of Edinburgh, MSc Artificial Intelligence  program. The University of Edinburgh is one of the top 20 Universities of the world, and it is a great honor for me to be one of the 300 accepted students from 7500 applicants of the School of Informatics.

49745392_1595181908685389_r.jpeg
As the University does not have any scholarship programs for students from Armenia, I have to pay all the costs by myself. Overall costs are ~50000 GBP, where 32,500 is the tuition fee, and the rest are the additional costs. I have already applied to the “MyStep”, “Huys” and “AGBU” scholarships, which hopefully will cover half of my costs. Also, I plan to work parallel to my studying to cover a fraction of my living costs.


Who am I?

Having loved mathematics since my school years, I started my higher education at the Faculty of Mathematics and Mechanics of Yerevan State University , majoring in financial mathematics. Over the years, by getting to know the beauty of mathematics more closely and wanting to apply my theoretical knowledge in practice, I became interested in Machine Learning. I have been working as a Data Scientist since the third year of my studies.
This partial change of my profession was a challenge for me, during which I realized the importance of education. I got a great opportunity to contribute to the education of others, by working as an associate teacher for Statistics at the American University of Armenia for bachelor students and did my best to help students individually to be proficient in this subject by conducting problem solving sessions with them. Also, being a member of the Students Scientific Society at the Yerevan State University, I tried to increase the interest of students in mathematics. 


Why do I want to study at the University of Edinburgh?

 Academic education, despite the recent misconception that it’s outdated, is one of the strongest foundations for high-quality and diverse professional growth, and the University of Edinburgh, being one of the first centers for IT research and one of the top 20 universities of the world (by QS World University Ranking ).
Here are working professionals such as Christopher Bishop, Michael Gutmann, Charles Sutton, etc, hence, studying at the University of Edinburgh will give me a unique opportunity to learn from such professionals, to work under their academic supervision and to gain a new and important experience, which I will invest in the world of academic research.


Why do I want to study Artificial Intelligence and what benefits will I bring?

Currently, the abundance and diversity of data allows them to be used to solve a variety of problems, such as security, forecasting economic indicators, fraud detection, and the systems automation in general. Hence, studying in the Artificial Intelligence program, I will have the opportunity to apply my knowledge in various fields, not only in the private sector, but also in academia.The latter is crucial, as the Artificial Intelligence, which is a relatively new science domain, lacks in the number of good academicians and professionals.


How can you help me?

However, I will not be able to reach my goal because of the aforementioned financial problem. Therefore, I am asking you to help me to begin my journey at the University of Edinburgh, noting that by investing in the education of an individual, you make an investment in the science development of the whole country. Even your small investment is a high-interest-yielding deposit, and its profitability will be vivid after a few years.


P.S. You can find attached my Conditional Offer from the University of Edinburgh (soon there will be the unconditional one as well, after I get my Diploma from Yerevan State University).

P.P.S. I would be happy to answer any of your questions.


Offer letter: https://drive.google.com/file/d/1wmAEMzUBm-_6tMwULnCfysYSADKkzdJt/view?usp=sharing





_______________________________________________________________________________________________________________________________________________________



Ողջույն, ես Մանե Մարգարյանն եմ՝ Երևանի Պետական Համալսարանի Մաթեմատիկայի և Մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ։ Այս տարի ընդունվել եմ Էդինբուրգի Համալսարանի «Արհեստական Բանականություն»  մեկամյա մագիստրոսական ծրագիր ։ Էդինբուրգի համալսարանը հանդիսանում է աշխարհի լավագույն 20 համալսարաններից մեկը, և ինձ համար մեծ ձեռքբերում է լինել Ինֆորմատիկայի Ֆակուլտետի տարեկան մոտ 7500 դիմորդներից 300 ընտրվածներից մեկը։

Քանի որ համալսարանը չունի որևէ կրթաթոշակային ծրագիր հայաստանցի ուսանողների համար, պետք է ուսման ծախսերը հոգամ ինքս։ Ընդհանուր ծախսերը այդ մեկ տարվա մագիստրոսական ծրագրին մասնակցելու համար կազմում են մոտ 50,000 բրիտանական ֆունտ, որից 32,500֊ը ուսման վարձն է, իսկ մնացածը՝ բնակության, ապահովագրության ծախսեր։ 

Ես արդեն դիմել եմ «Իմ Քայլը», «Հույս», «ՀԲԸՄ» կրթաթոշակային ծրագրերին, որոնք, հուսով եմ կֆինանսավորեն իմ ուսման ծախսերի կեսը (այս կրթաթոշակային ծրագրերի պատասխանները հայտնի կլինեն օգոստոս ամսվա երկրորդ կեսին)։ Բացի այդ պատրաստվում եմ աշխատել ուսումնառությանս զուգահեռ՝ հոգալու համար իմ կեցության ծախսերի մի մասը։ 


49745392_1595221955554101_r.jpeg

Ո՞վ եմ ես։

Դեռևս դպրոցական տարիներից սիրելով մաթեմատիկան՝ սկսեցի իմ բարձրագույն կրթությունըԵրևանի Պետական Համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում՝  ֆինանսական մաթեմատիկա մասնագիտությամբ։ Տարիների ընթացքում առավել մոտիկից ծանոթանալով մաթեմատիկայի գեղեցկությանը, ցանկանալով գտնել իմ տեսական գիտելիքների կիրառությունը՝ սկսեցի հետաքրքրվել մեքենայական ուսուցմամբ։ Ուսումնառությանս երրորդ կուրսից արդեն աշխատում էի որպես մեքենայական ուսուցման ինժիներ։ 

Մասնագիտության այս մասնակի փոփոխությունը ինձ համար մարտահրավեր էր, ինչի ընթացքում ես հասկացա կրթության կարևորությունը։ 2019թ․֊ին ես հնարավորություն ունեցա կատարել իմ ներդրումը կրթության մեջ՝ աշխատելով  Հայաստանի Ամերիկյան Համալսարանում  որպես վիճակագրության առարկայի դասախոսի օգնական, որտեղ օգնում էի ուսանողներին յուրացնել գիտելիքները՝ անցկացնելով գործնական, խնդիրների լուծման դասընթացներ։ 

Բացի այդ, Երևանի Պետական Համալսարանում, մի քանի տարի լինելով Ուսանողական Գիտական Ընկերության անդամ, փորձել եմ բարձրացնել ուսանողների հետաքրքրությունը մաթեմատիկական գիտությունների նկատմամբ։



Ինչո՞ւ եմ ցանկանում սովորել Էդինբուրգի Համալսարանում։

 Ինձ համար ակադեմիական կրթությունը, չնայած վերջերս տարածվող հնաոճ լինելու թյուր կարծիքին, ամենակարևոր հիմքերից մեկն է որակյալ և բազմաբնույթ մասնագիտական աճի համար, իսկ Էդինբուրգի Համալսարանը, լինելով ՏՏ ոլորտի հետազոտական առաջին կենտրոններից և աշխարհի լավագույն 20 համալսարաններից մեկը (ըստ QS World University Ranking ֊ի) , թույլ կտա ինձ հասնել մասնագիտական բարձր մակարդակի։

 Այստեղ են դասավանդում այնպիսի ակնառու գիտնականներ, ինչպիսին են Քրիստոֆեր Բիշոփը, Մայքլ Գութմանը և այլոք, ուրեմն, սովորելով Էդինբուրգի Համալսարանում ես կկարողանամ ձեռք բերել բացառիկ հնարավորություն սովորելու նման մասնագետներից, աշխատելու նրանց ղեկավարության ներքո և ստանալու նոր և կարևոր փորձառություն, որը ես կներդնեմ Հայաստանի ակադեմիական հետազոտությունների աշխարհում։


Ինչո՞ւ եմ ցանկանում սովորել Արհեստական Բանականություն, և ի՞նչ օգուտ կբերեմ դրա արդյունքում:

Ներկայումս տվյալների առատությունը և բազմազանությունը հնարավորություն են տալիս դրանք օգտագործել ամենատարբեր խնդիրների լուծման համար, ինչպիսին են անվտանգությունը, տնտեսական ցուցանիշների կանխատեսումը, խարդախությունների  հայտնաբերումը, և ընդհանրապես համակարգերի ավտոմատացումը։  Հետևաբար, սովորելով «Արհեստական Բանականություն» ծրագրում՝ ես կունենամ հնարավորություն ներդնել իմ գիտելիքը տարբեր ոլորտներում ոչ միայն մասնավոր սեկտորում, այլ նաև ակադեմիական։ Վերջինիս կարիքը, կարծում եմ, Հայաստանը ամենաշատն է զգում, քանի որ արհեստական բանականությունը, լինելով անհամեմատ նոր գիտական ուղղվածություն, դեռ չունի բավական թվով դասախոսներ Հայաստանում։


Ինչպե՞ս կարող եք ինձ օգնել:

Այս ամենը, սակայն, հնարավորություն չեմ ունենա իրականացնել նշված ֆինանսական խնդրի պատճառով։ Ուստի, դիմում եմ ձեզ՝ նշելով, որ ներդնելով անհատի կրթության մեջ, դուք կատարում եք ներդնում ողջ երկրի գիտության զարգացման մեջ։ Ձեր նույնիսկ փոքր օգնությունը նման է բարձր տոկոսադրույքով ավանդի, որի շահավետությունը տեսանելի կլինի մի քանի տարի անց: 


Հ․Գ․ Կցված կարող եք գտնել Էդինբուրգի Համալսարանից ստացած իմ պայմանական հրավերը (շուտով կլինի ոչ պայմանականը՝ ԵՊՀ֊ից դիպլոմ ստանալուց հետո)։

Հ․Հ․Գ․ Սիրով կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին։


Հրավեր՝ https://drive.google.com/file/d/1wmAEMzUBm-_6tMwULnCfysYSADKkzdJt/view?usp=sharing

Donations

  • Anonymous 
    • €10 
    • 10 hrs
  • Insa McCann 
    • €15 
    • 11 hrs
  • Mané Mirzakhanyan 
    • €10 
    • 16 hrs
  • Ara Galstya 
    • €10 
    • 23 hrs
  • Sat Ave 
    • €6 
    • 1 d
See all

Organizer and beneficiary

Mane Margaryan 
Organizer
A Coruña, GA, Spain
Meri Margaryan 
Beneficiary
  • #1 fundraising platform

    People have raised more money on GoFundMe than anywhere else. Learn more

  • GoFundMe Guarantee

    In the rare case that something isn’t right, we will refund your donation. Learn more

  • Expert advice, 24/7

    Contact us with your questions and we’ll answer, day or night. Learn more