€190 raised
·6 donations

An Armenian Girl’s Journey to Engineering the Future
Donation protected
Find the Armenian version below.
________________________________________________________
I see the world not just as it is, but as it could be. Where others see circuits, I see creativity. Where others see equations, I see the blueprint of the future. I am Mane, a 16-year-old from Armenia, and I dream of becoming an engineer who fuses science with art to shape the world in new and exciting ways.
From a young age, I’ve sought out every opportunity to turn this passion into something real. At TUMO , I explored creative technologies; as a Dilijan Community Center (DCC) volunteer, I gave back to my community; at the Samsung Innovation Campus , I deepened my understanding of AI and coding. Now, I have the chance to take my journey to the next level.
I’ve been accepted into Givat Haviva Internationsl school (Younited) in Israel, a place where innovation meets diversity, and where I can gain not only top-tier education but also the global perspective needed to create meaningful change. Here, I’ll learn alongside students from all over the world, expanding my knowledge and sharpening my skills in engineering and technology.
But dreams, as powerful as they are, sometimes need a little help. My mother is doing everything she can, but covering the full cost of my education is beyond our reach.
I need to raise $13,000 to make this opportunity a reality, which will cover two years of tuition ($ 5.000 per year), as well as medical insurance and visa costs.
This isn’t just about education. It’s about proving that talent and determination can break any barrier. It’s about bringing knowledge back to my community, inspiring others, and using engineering to create something meaningful.
If you believe in the power of education and innovation, I invite you to be part of my journey. Your support—whether through a donation or simply sharing my story— brings me one step closer to my goal.
Together, let’s create a future where ideas have no limits.
________________________________________________________
Այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են ձանձրալի բանաձևեր, ես տեսնում եմ ապագայի հնարավորություններ։ Որտեղ մյուսները տեսնում են բարդ հավասարումներ, ես տեսնում եմ նոր աշխարհ կառուցելու ճանապարհ։
Ես Մանեն եմ՝ 17-ամյա աղջիկ Հայաստանից, ով երազում է դառնալ ինժեներ և միավորել գիտությունն ու ստեղծարարությունը՝ աշխարհը փոխելու համար։
Փոքր տարիքից ես փնտրել եմ հնարավորություններ՝ իմ հետաքրքրությունն իրական դարձնելու համար։ TUMO-ում բացահայտել եմ ստեղծարար տեխնոլոգիաները, որպես կամավոր Դիլիջանի համայնքային կենտրոնում (ԴՀԿ)՝ ներդրում եմ ունեցել իմ համայնքի զարգացման գործում, իսկ Samsung Innovation Campus-ում խորացրել եմ իմ գիտելիքներն արհեստական բանականության և ծրագրավորման ոլորտներում։ Այժմ ինձ ընձեռվել է բացառիկ հնարավորություն մտնել կյանքի մի նոր շրջափուլ։
Ես ընդունվել եմ Իսրայելում գործող Givat Haviva International School (Younited) միջազգային դպրոց՝ մի վայր, որտեղ նորարարությունն ու բազմազանությունը միահյուսված են։ Այստեղ ես կստանամ ոչ միայն բարձրորակ կրթություն, այլ նաև ձեռք կբերեմ անհրաժեշտ հմտություններ, որոնք կօգնեն ինձ իրագործել իմ նվիրական երազանքները։ Ես կսովորեմ աշխարհի տարբեր երկրներից ժամանած աշակերտների հետ միասին՝ խորացնելով իմ գիտելիքներն ինժեներիայի և տեխնոլոգիաների ոլորտում։
Բայց նույնիսկ ամենահզոր երազանքներն էլ երբեմն օգնության կարիք ունեն։ Մայրս անում է առավելագույնը, սակայն ուսման ամբողջ վարձավճարը մեր ուժերից վեր է։
Այս հնարավորությունը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է 13,000 ԱՄՆ դոլար, որը ներառում է երկու տարվա ուսման վարձը (տարեկան 5,000 ԱՄՆ դոլար), բժշկական ապահովագրությունը և վիզայի ծախսերը։
Սա պարզապես կրթության մասին չէ։ Սա ապացույցն է այն բանի, որ կարողությունն ու նվիրումն ունակ են վերացնելու ցանկացած խոչընդոտ։ Սա գիտելիքը իմ համայնք վերադարձնելու, ուրիշներին ոգեշնչելու և ինժեներիայի միջոցով իմաստալից փոփոխություն ստեղծելու ճանապարհն է։
Եթե հավատում եք կրթության և նորարարության ուժին, ապա հրավիրում եմ դառնալ իմ ճանապարհի մի մասը։ Ձեր աջակցությունը՝ լինի դա նվիրատվություն, թե պարզապես իմ պատմության տարածում, ինձ կմոտեցնի իմ նպատակին։
Եկեք միասին կառուցենք մի ապագա, որտեղ գաղափարներն ունեն անսահման հնարավորություններ։
Donations
Organizer
Anna Torosyan
Organizer
Turin, PM