Բոլորս Երկրի Համար

Երկիր Մեդիան հայաստանյան հեռուստաեթերում մշտապես եղել է այն հեռուստատեսությունն, ուր տեղ չեն ունեցել կեղծիքը, ապատեղեկատվությունը ինչպես նաև գռեհկաբանությունն ու անճաշակությունը, երևույթներ, որով հագեցած էր և շարունակում է հագեցած մնալ մեր եթերը:
2022 թվականին անցկացված հեռարձակման հաճախականության արտահերթ մրցույթում Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը զրկվեց հանրապետական սփռման լիցենզիայից: Չնայած հանձնաժողովի ներկայացված փաստարկները վերաբերում էին տեխնիկական հագեցվածության և շենքային պայմանների բացերին, ակնհայտ է, որ որոշումը քաղաքական էր: Բանն այն է, որ 2022 թվականի ՀՌԱՀ լիցենզավորման արտահերթ մրցույթին Երկիր Մեդիա հեռուստաընկերության ներկայացված հայտը մեկ տարի առաջ անցկացված հերթական մրցույթին ներկայացված հայտից տարբերվում էր միայն շահեկանորեն: Հեռարձակվող հաղորդումների թիվը կրկնապատկվել էր, ձևաչափերն՝ արդիականացվել, թեմատիկան՝ ընդլայնվել: Ինչ վերաբերում է հեռուստաընկերության տարածքային և շենքային պայմաններին, ինչպես նաև՝ տեխնիկական հագեցվածությանը, ապա դրանք մնացել էին նույնը: Այնուամենայնիվ, եթե մեկ տարի առաջ մենք ստացել էինք հեռարձակման լիցենզիա, այս անգամ զրկվեցինք դրանից: Այս որոշումն, ի թիվս այլոց, պատճառաբանվում է նաև մեր հեռուստաընկերության տեխնիկական միջոցների թերհագեցածությամբ։ Մենք ամեն ինչ անելու ենք հեռուստաեթեր վերադառնալու և մեր արժեհամակարգին համապատասխան բովանդակությամբ մեր հեռուստադիտողին նորից հասանելի դառնալու համար։ Դրա համար խիստ անհրաժեշտություն է մեր տեխնիկական միջոցների արդիականացումը։ Ըստ այդմ մենք դիմում ենք նախորդ տասնամյակներում մեզ դիտող բազմահազար հեռուստադիտողներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, հայկական կազմակերպություններին ու միություններին, անհատներին, իրենց հնարավորության սահմաններում օժանդակել մեր աշխատանքներին, նպաստել մեր իրապես համահայկական ու ժողովրդական հեռուստատեսության զարգացմանն ու աջակցել նորից եթեր վերադառնալուն ուղղված ջանքերին:
Donate

Donations 

  • Vahaken Bedrossian
    • $25 
    • 11 mos
  • Tatev Safaryan
    • $9 
    • 1 yr
  • Jake KALAYDJIAN
    • $100 
    • 1 yr
  • Anonymous
    • $11 
    • 1 yr
  • Vahe Agopian
    • $100 
    • 1 yr
Donate

Organizer

Yerkir Media
Organizer
San Francisco, CA

Your easy, powerful, and trusted home for help

  • Easy

    Donate quickly and easily.

  • Powerful

    Send help right to the people and causes you care about.

  • Trusted

    Your donation is protected by the  GoFundMe Giving Guarantee.