The Female Powerhouse of Armenia

Armenian text below

Thank you for your interest in our campaign! 

We are a group of young women from Armenia inspired by Good Night Stories for Rebel Girls, who dream about publishing a book that features prominent and powerful Armenian women. 

We grew up with history and literature books featuring very few women. We were strangers to names such as Srpouhi Dussap, Diana Apcar or Zabel Yesayan and we don’t want that to be the case for others. There are hundreds of women in our history and today who challenge stereotypes doing what they love and believe in. We aim to shed light on a few of the amazing Armenian women who were the change-makers of their time and beyond, and those who are changing the course of history now. 

The first edition of Armenian Female Powerhouse will include stories (and illustrations) about 30 Armenian women from different backgrounds and with different occupations - from historical figures like Mari Beyleryan and Shushanik Kurghinyan to female dhol players and trolleybus drivers.   

The book is designed with children in mind as the main audience but it’s for everyone, regardless of age and nationality. We want all generations from all over the world to know about Armenian women who have made history and challenged the status quo. 

Through the book, we hope to accomplish the following:

1. Acknowledge prominent Armenian women, 
2. Break stereotypes regarding gender in labor, 
3. Empower the readers,
4. Contribute to the children’s literature,
5. Introduce new professions.

The book will be available in Eastern Armenian, Western Armenian and English. Copies will be sent to regional libraries to make the book available and accessible. 

This book will not only allow us to tell the stories of wonderful Armenian women but also showcase the work of young artists through their illustrations. In the photos, you can see a mock-up of the cover and a sample page. We created this to give you an idea of what it will look like. Once we finish the fundraising, we will have the resources to reach out to professionals such as writers, editors, historians and psychologists to develop our content and improve the design elements. We will spare no effort to make sure that the book has the highest quality possible. 

This project is more than a book, it’s an idea and a step toward changing how we view women, art and literature. You can help us bring this book to reality and pay tribute to many wonderful women. 

Incentives 

All contributors regardless of the amount will receive thank you notes. In addition, we offer the following incentives: 

$5 or more  - stickers of featured women

$20 or more - postcards depicting prominent Armenian women

$50 or more - posters of famous Armenian women 

$200 or more - a signed copy of the book 

P.S. The title is subject to change, so if you have any ideas for a new title or any other recommendations, please let us know at femalepowerhousearm@gmail.com

We are also happy to hear about women who inspire you and might be included in the book. 

Art Work: Asya Ghandilyan 
Design: Improvise Club 

Thank you for helping us realize our dream

41652020_1567264149847500_r.jpeg
Բարև Ձեզ 

Շնորհակալ ենք մեր դրամահավաքով հետաքրքրվելու համար։ 

Մենք մի խումբ երիտասարդներ ենք, ովքեր Good Night Stories for Rebel Girls գրքից ոգեշնչված՝ ցանկանում են հրատարակել գիրք նշանավոր հայ կանանց մասին։ 

Մեծանալով պատմության և գրականության դասագրքերով, որոնցում շատ քիչ կանայք են ներկայացված՝ մեզ անծանոթ են եղել այնպիսի կանայք, ինչպիսիք են Սրբուհի Տյուսապը, Դիանա Աբգարը կամ Զապել Եսայանը։ Տարիներ են անցել, բայց կրթական համակարգում պատկերը դեռ նույնն է։  Մեր պատմության էջերում, ինչպես և ներկայում կան հարյուրավոր կանայք, ովքեր իրենց աշխատանքով ու համոզմունքներով փոխել են և շարունակում են փոխել պատմության ընթացքը՝ կոտրելով կարծրատիպեր։ Մենք հավատում ենք, որ այս կանայք արժանի են ճանաչված լինելու: Մեր նպատակն է ցույց տալ այս կանանց ու կիսվել նրանց անչափ ոգեշնչող պատմություններով։

Գրքի առաջին հատորը կներառի 30 կանանց պատմություններ ամենատարբեր բնագավառներից՝ պատմական կերպարներից, ինչպիսիք են՝ Մարի Բեյլերյանը և Շուշանիկ Կուրղինյանը, մինչև կին դհոլչի և տրոլեյբուսի վարորդ։ Գիրքը կօգնի ընթերցողներին ճանաչել, ոգեշնչվել, կոտրել կարծրատիպերը և հպարտանալ։ 

Գիրքը գրված է հիմնականում երեխաների համար, սակայն իր տեսակով այն նախատեսված է բոլորի համար՝ անկախ սեռից, տարիքից և ազգությունից։ Մենք ուզում ենք, որ բոլոր սերունդները աշխարհի բոլոր ծայրերում ճանաչեն այս կանանց։ 

Մեր նպատակներն են՝

1. Ճանաչում բերել հայ ականավոր կանանց, 
2. Կոտրել մասնագիտությունների վերաբերյալ եղած կարծրատիպերը, 
3. Ոգեշնչել ընթերցողներին, 
4. Ունենալ որոշակի ներդրում հայ մանկական գրականության մեջ, 
5. Ընթերցողներին ծանոթացնել նոր մասնագիտությունների հետ։ 

Գիրքը հասանելի կլինի արևելահայերենով, արևմտահայերենով և անգլերենով։ Գրքի տպագրված առաջին օրինակները կուղարկվեն մարզային գրադարաններ՝ բոլորին հասանելի լինելու նպատակով։ 

Գրքի շնորհիվ մենք ոչ միայն պատմում ենք այս կանանց մասին, այլ նաև երիտասարդ նկարիչներին ընձեռում հնարավարություն՝ իրենց աշխատանքը ցուցադրելու։ Նկարների հատվածում կարող եք տեսնել գրքի կազմի և էջի օրինակ։ Այս ամենը ստեղծվել է Ձեզ գաղափար տալու համար։ Դրամահավաքի ավարտից հետո հանդիպելու ենք մասնագետների հետ (գրողներ, խմբագրեր, պատմաբաններ, մանկական հոգեբաններ) և ստացված միջոցներով բարելավելու ենք թե՛ ձևավորումը, թե՛ բովանդակությունը: Մենք ջանք չենք խնայի, որպեսզի ապահովենք բարձր որակ։ 

Այս ծրագիրը մեզ համար ավելին է, քան գիրքը. այն գաղափար է և քայլ՝ փոխելու կանանց, արվեստի ու գրականության մասին ունեցած մեր պատկերացումները։ Օգնեք մեզ գիրքն իրականություն դարձնել ու փոխանցել այս կանանց այն հարգանքն ու շնորհակալությունը, որին արժանի են։ 

Պարգևատրումներ

Անկախ գումարի չափից՝ յուրաքանչյուր անձ մեզանից կստանա շնորհակալական նամակ։ Բացի այս ամենից՝ մենք առաջարկում ենք նաև հետևյալը․

$5 կամ ավել  - հայ նշանավոր կանանց պատկերող ինքնակպչուն ստիքերներ

$20 կամ ավել - հայ նշանավոր կանանց պատկերող բացիկներ

$50 կամ ավել - հայ նշանավոր կանանց պատկերող պաստառներ

$200 կամ ավել - ստորագրված գրքի օրինակ  

Հ․Գ․ Գրքի վերնագիրը վերջնական չէ, ուստի գաղափարների կամ ցանկացած այլ առաջարկի դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ այս էլ. հասցեով՝ femalepowerhousearm@gmail.com: 

Ուրախ կլինենք լսել նաև այն կանանց մասին, ովքեր ոգեշնչում են Ձեզ: Միգուցե նրանք ևս տեղ գտնեն մեր գրքում: 

Գրքի կազմ և իլուստրացիա՝ Ասյա Ղանդիլյան 
Դիզայն՝ Improvise Club 

Շնորհակալ ենք մեր երազանքի կատարմանը նպաստելու համար

Donations (0)

  • Philipp Nagels 
    • $50 
    • 7 d
  • Jennifer Berenson 
    • $100 
    • 10 d
  • Astghik Martirosyan 
    • $20 
    • 13 d
  • Meghri Bakarian 
    • $20 
    • 14 d
  • Eliza Melkonyan 
    • $15 
    • 17 d

Fundraising team: The Female Powerhouse of Armenia (2) 

Miles Ulrich 
Organizer
Raised $235 from 4 donations
Saint Paul, MN
Gayane Aghabalyan 
Team member
This team raised $4,750 from 79 other donations.
  • #1 fundraising platform

    People have raised more money on GoFundMe than anywhere else. Learn more

  • GoFundMe Guarantee

    In the rare case that something isn’t right, we will refund your donation. Learn more

  • Expert advice, 24/7

    Contact us with your questions and we’ll answer, day or night. Learn more