Main fundraiser photo

Support Lilit's journey toward womens empowerment

Donation protected

Հայերենը՝ ներքևում։

Why to donate?

Living in rural Armenia for most of my life, I have learned that we are born equal but never with equal opportunities. The farther you are from the center (in this case from the capital Yerevan) the more challenges you experience in order to gain basic necessities, such as quality education, employment and a secure life. Only 6 % of youth from the Armenian regions pursue higher education. In Yerevan, this number is just 55 %. I succeeded in overcoming part of the barrier of social injustice by studying Social Science at the Armenian State Pedagogical University. Had it not been for the university scholarship, I would not have been able to gain a higher education. During my university years I got my dream job by volunteering at the Children of Armenia Fund (COAF). Currently I work at COAF as the Civic Education Programs Manager directly participating in the mission of empowering rural Armenia, where I come from.

Designing and implementing quality education programs for more than 1500 young Armenians annually is incredibly rewarding, but at the same time challenging in the Armenian reality. Gender, class and racial injustice is just as prevalent here as it is anywhere else in the world, however the gap in access to educational resources here is much bigger. I believe that social justice is impossible without overcoming the problems in these spheres. As a woman who comes from a struggling class background in a third world country, I am driven to address gender issues in particular. Raising awareness and sensitivity on gender issues and inequality will promote the economic empowerment of women in Armenia. My vision is to transform “receivers” of justice into “doers” of justice by empowering them through critical education. I aim to achieve this by studying, adopting and integrating theories and practices from abroad to programs in rural Armenia.

Where your donation goes?

NOTE: 18.000 AUD = 11.000 EUR

Now, it is time for me to overcome the issue of accessing further quality education by studying in Europe. In September 2021 I will begin studying MA of Gender Studies at the Central European University in Vienna, Austria. Fortunately, I have received financial aid for 100% tuition fees. However the financial aid does not cover the high costs of living in Austria, for which I would appreciate any support. According to the university estimation, living costs in Vienna are approximately 950 EUR per month. For the first academic year alone I will need 11.000 EUR (18.000 AUD). Of course, I consider also working while studying, though it is challenging to find a job in Vienna due to COVID 19. On the other hand, as a student if I find work I am only allowed to work 20 hours a week. Even then, that would only cover half my expenses when it comes to rent and food. If I succeed in finding a job, I will save funds for the 2nd year of my studies.

Not being able to pay for a quality education has never made me feel disappointed thanks to such individuals and institutions who endeavored to provide equal opportunities for youth. I hope that you will become one of those supporters thanks to whom I am able to go further in my career and seek a bigger impact for not only myself, but for many others. I am eager to study and pay forward the opportunity I have been given.

More about me: www.linkedin.com/in/lilith-hakobyan

___________________________________________________________________

Ինչո՞ւ նվիրաբերել

Կյանքիս մեծ մասն ապրելով Հայաստանի գյուղերից մեկում՝ ես սովորել եմ, որ բոլորս ծնվում ենք հավասար, բայց ոչ երբեք հավասար հնարավորություններով․ որքան հեռու ես կենտրոնից (տվյալ պարագայում՝ Երևանից), այնքան շատ պետք է ջանաս կենսական անհրաժեշտության հնարավորությունների համար՝ կրթություն, աշխատանք, ապահով կյանք։ Հայաստանի մարզերի երիտասարդների ընդամենը 6%-ն է բարձրագույն կրթություն ստանում, մինչդեռ Երևանում այս թիվը կազմում է 55%։ Ինձ մասմաբ հաջողվել է հաղթահարել սոցիալական անարդարությունն ու անվճար մասնագիտական կրթություն ստանալ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ սոցիալական մանկավարժի որակավորմամբ։ Առանց համալսարանի կրթաթոշակի հաստատ չէի հաջողի։ Ուսումնառության տարիներին կամավորական աշխատանքի միջոցով փորձ ձեռք բերելով՝ կարողացել եմ նաև գտնել իմ երազած աշխատանքը Հայաստանի մանուկներ հիմնադրամում (COAF)։ Այժմ աշխատում եմ COAF-ում՝ որպես Քաղաքացիական կրթության ծրագրերի ղեկավար՝ իմ ներդրումն ունենալով Հայաստանի գյուղական համայնքների զարգացման գործում։

Տարեկան շուրջ 1500 երիտասարդի համար որակյալ կրթական ծրագրեր ստեղծելն ու իրագործելը շատ ոգևորիչ, բայց միևնույն ժամանակ հայկական իրականությունում մարտահրավերներով լի է։ Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում` գենդերային, դասային և ռասայական անարդարությունը շարունակում է ակտուալ մնալ, սակայն այստեղ կրթական ռեսուրսներն ավելի սուղ են։ Ես վստահ եմ, որ սոցիալական արդարությունը հնարավոր չէ առանց այս խնդիրները հաղթահարելու։ Լինելով ցածր դասը ներկայացնող կին երրորդ աշխարհի երկրում՝ ես մասնավորապես ուզում եմ հասցեագրել գենդերային խնդիրները՝ անշուշտ մտքում ունենալով մյուս փոխկապակցված հարցերը։ Գենդերային խնդիրների նկատմամբ զգայունության և իրազեկման մակարդակը բարձրացնելով՝ հնարավոր կլինի նաև հասնել կանանց տնտեսական հզորացման։ Իմ տեսլականն է քննադատական կրթության միջոցով արդարություն «ստացող» երիտասարդներին փոխակերպել արդարություն «ստեղծողների»։ Ես ձգտում եմ հասնել սրան՝ արտասահմանյան տեսությունն ու փորձառությունն ուսումնասիրելով, տեղայնացնելով և ներդնելով Հայաստանի մարզերում։

Ո՞ւր է ուղղվում ձեր նվիրատվությունը

ԿԱՐԵՎՈՐ․ 18.000 Ավստրալիական դոլարը համարժեք է 11.000 եվրոյի։

Այժմ ժամանակն է հաղթահարել որակյալ կրթության հասանելիության խոչընդոտը՝ կրթությունս Եվրոպայում շարունակելով։ Այս տարվա սեպտեմբերին ես կսկսեմ մագիստրոսական կրթությունս Վիեննայում գտնվող Կենտրոնական Եվրոպայի համալսարանի Գենդերային ուսումնասիրություններ բաժնում։ Բարեբախտաբար արդեն ստացել եմ ուսման վարձիս 100 %-ի չափով կրթաթոշակ։ Սակայն Ավստրիայում կեցության ծախսերը ներառված չեն դրանում։ Այս հարցում ցանկացած աջակցություն շատ գնահատելի է։ Ըստ համալսարանի տրամադրած մոտավոր հաշվարկի, Վիեննայում կեցության ծախսը 1 ամսվա համար կազմում է 950 եվրո։ Առաջին տարվա համար ինձ անհրաժեշտ է 11.000 եվրո (18.000 Ավստրալիական դոլար)։ Իհարկե, ես դիտարկում եմ նաև աշխատելու տարբերակը, թեպետ ԿՈՎԻԴ 19-ի հետևանքով աշխատանք գտնելը բավականին բարդ է։ Մյուս կողմից, ուսանողական վիզան միայն կես դրույքով աշխատելու իրավունք է տալիս։ Նույնիսկ այս պարագայում կկարողանամ հոգալ միայն ծախսերիս կեսը։ Այնուամենայնիվ, եթե հաջողեմ աշխատանքի հարցում, գումար կխնայեմ ուսումնառությանս 2-րդ տարվա համար, քանի որ ծրագիրը 2 տարով է։

Որակյալ կրթության համար վճարելու անկարողությունը ինձ երբեք չի հիասթափեցրել այնպիսի կառույցների և մարդկանց շնորհիվ, ովքեր, հավատալով երիտասարդների ներուժին, ջանքեր չեն խնայել հավասար հնարավորություններ ապահովելու ուղղությամբ։ Հույս ունեմ, որ դու կդառնաս այդ աջակիցներից մեկը։ Վստահ եղիր, որ քո ներդրումը վերադառնալու է համայնքին, քանի որ իմ նպատակը կրթությունս ավելի մեծ փոփոխության ծառայեցնելն է։

Իմ մասին ավելին՝ այստեղ․ www.linkedin.com/in/lilith-hakobyan

Donate

Donations 

  • Anonymous
    • $100 
    • 2 yrs
  • Anonymous
    • $50 
    • 2 yrs
  • Meline Grigoryan
    • $50 
    • 2 yrs
  • Anahit Hakobyan
    • $25 
    • 2 yrs
  • Anonymous
    • $70 
    • 2 yrs
Donate

Organizer

Vatche Tavitian
Organizer
Colebee NSW

Your easy, powerful, and trusted home for help

  • Easy

    Donate quickly and easily.

  • Powerful

    Send help right to the people and causes you care about.

  • Trusted

    Your donation is protected by the  GoFundMe Giving Guarantee.