Main fundraiser photo

Help Hayk realize his dream of studying at UCL!

Donation protected

[Հայերեն տեքստը ներքևում]


I believe we can change the world. I believe we can make the world a better place. I believe we can be a better society. I believe that the only way to do that is through education. I believe in the power of science. And do you?


Hi! I am Hayk Yeghikyan, an Ayb school graduate from Armenia.

I am accepted to one of the top 20 universities in the world - University College London (UCL) - to study MSci Biological Sciences course. UCL, second only to Harvard University, is the second-best university in the world in my field of study. Putting every effort to enter UCL, today I need financial support of $49,000.


My route through biology

I have always enjoyed science lessons at school, especially biology lessons, through which I was able to understand the working mechanisms and principles of harmony of our environment, body, and nature. Back in middle school, I loved science and decided that my future profession should be related to science. Biology was the most interesting and amazing science for me. So, I took Biology as an extended subject at high school, but even that could not satisfy my curiosity about biology. I was trying to find answers to my questions through online research, reading academic books and articles. Every new book or research brings new questions, reveals amazing biology in a new way for me. But the more I study it, the more I realize how infinite and undiscovered it is and how little I know, which is one of the reasons for my desire to continue the wonderful path of science at university.

In addition to academic reading and theoretical research, I also enjoy practical research and work in the laboratory. Both school and extracurricular laboratory experiences were a real pleasure and interest for me. In 2020, I had the opportunity to have an internship at the Immunology and Tissue Engineering Laboratory of the Orbeli Institute of Physiology (National Academy of Sciences of the Republic of Armenia), which was very interesting and important experience in my life.


Why biology

Biology is considered to be the science of the future, as it is capable of answering questions and technologies that could turn the world upside down. There are certainly more undiscovered phenomena in biology at the moment than there are discoveries, which means that my future profession - biologist - is one of the most in-demand and that biology still has a long way to go.

Through biology, we can solve the problem of the rapidly growing population and lack of resources in the world, find cures for several diseases, provide many new biotechnologies, find the origins of human intelligence, and even more.

All these possibilities that biology can give to humanity made me go deeper into that science, to make it my profession, an integral part of my life.


My academic background

In 2016 -2021 I studied at Ayb school. I have always ensured high academic progress at school. During my high school years, I studied under the Araratian Baccalaureate GCE A-level equivalent program. In June 2021, I took three advanced exams (chemistry, biology, mathematics) and received high marks (A*AA).

I have been a member of Green Chemistry Club in Ayb high school, which was a project-based learning program. At the club, we tried to create biofilters for cleaning water basins, as well as biodegradable plastic. At the club, we tried to create biosyntheses for cleaning water basins, as well as biodegradable plastic.


My Extracurricular Activities and Interests

I have been an active editor of Wikipedia since 2017. During these years I have managed to edit, create and translate dozens of extensive articles, enriching the public encyclopedia.

I am also interested in environmental protection. I was a member of the school's eco-team, as well as participating in the WWF-organized Young Rangers Eco-Research Program, contributing to environmental activities in the Gnishik Protected Landscape.

Let me mention that I was a member of Ayb's Film Factory Club, we shot and presented three films in 2021.


Plans for future

After completing my studies I plan to work on new discoveries and inventions in the field of science. I think the main incentive for the development of human society was the increase of knowledge in biology. So, I am sure that by getting the best education in the world and getting acquainted with the best international experience, in the future I will be able to contribute to the development of biology and the discovery of new knowledge, thus contributing to the development of humanity.

After graduating from university, I am going to deeply contribute to the development of science and particularly biology in Armenia. The most important criterion for having a developed country nowadays is to have advanced science and scientific institutions. I am convinced that by getting an education at UCL in the future I will be able to make a huge contribution to the socio-economic and scientific progress of my country.


Need for help

So, I have chosen the path of becoming a scientist, which I have to start from university education. Being admitted to the best university in London, I need financial support. I need about $65,000 a year to study at university ($40,000 for tuition fee and $25,000 for residence and living expenses). Unfortunately, my parents alone cannot cover the full costs. My family will support me with $5,000. Besides, a maximum scholarship ($8,250) will be awarded by the Benlian Trust charity foundation as an exceptional student. I also applied to the AGBU Scholarship Program, which will most likely provide about $2,750 scholarships. These all leave me in a deficit of $49,000. I hope to cover this deficit with your help.


Please, help me to realize my dream of studying biology at UCL. Now I need your help more than ever. Each donation is very important.

I believe that education is a power capable of building and developing the world and human society. So, help me make the world a better place!


Please feel free to contact me via my Facebook profile.


[Attached files below]




Ես հավատում եմ՝ մենք կարող ենք փոխել աշխարհը։ Ես հավատում եմ՝ մենք կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել։ Ես հավատում եմ, որ դա անելու միակ միջոցը կրթությունն է։ Ես հավատում եմ գիտության ուժին։ Իսկ դո՞ւք։


Ողջույն։ Ես Հայկ Եղիկյանն եմ, Այբ դպրոցի շրջանավարտ։

Ես ընդունվել եմ աշխարհի լավագույն 20 համալսարաններից մեկը՝ Լոնդոնի Համալսարակնական Քոլեջ (UCL), կենսաբանական գիտությունների բաժին։ UCL-ը, զիջելով միայն Հարվարդի համալսարանին, աշխարհում երկրորդ լավագույն համալսարանն է իմ ոլորտում։ Ջանք չխնայելով UCL ընդունվելու համար՝ այսօր ես $49,000-ի ֆինանսական աջակցության կարիք ունեմ։


Իմ ճանապարհը դեպի կենսաբանություն

Ես մշտապես սիրել եմ գիտությունների ու մանավանդ՝ կենսաբանության դասերը դպրոցում, ինչի միջոցով ես կարողանում եմ հասկանալ միջավայրի, մեր մարմնի ու բնության աշխատանքի մեխանիզմներն և ներդաշնակության սկզբունքները։ Դեռ միջին դպրոցում, ես շատ էի սիրում գիտությունը և հստակ որոշել էի, որ իմ ապագա մասնագիտությունը պետք է կապ ունենա գիտության հետ։ Այդպիսով, ես որոշեցի, որ ավագ դպրոցում պետք է անցնեմ կենսաբանությունը՝ որպես խորացված առարկա, բայց նույնիսկ դա չէր բավարարում կենսաբանության հանդեպ իմ հետաքրքրությունը։ Ես փորձում էի ինձ հուզող հարցերի պատասխանները գտնել առցանց հետազոտությունների, ակադեմիական գրքերի ու հոդվանրի ընթերցանության միջոցով։ Ամեն նոր գիրք կամ հետազոտություն իր հետ բերում էր հարցեր՝ բացահայտելով զարմանահրաշ կենսաբանությունը մի նոր դիտանկյունից։ Որքան, որ սովորում էի, այնքան հասկանում էր, թե որքան անսահման ու չբացահայտված գիտություն է կենսաբանությունը, և թե որքան քիչ ես գիտեմ, ինչն էլ խթան հանդիսացավ, որպեսզի շարունակեմ գիտության ճանապարհը համալսարանում։

Ի հավելում ակադեիմական ընթերցանությանն ու տեսական հետազոտություններին, ես նաև իրականացնում էր աշխատանք լաբորատորիայում։ Թե՛ դպրոցական, թե՛ արտադպրոցական լաբորատոր հետազտությունները իրական հաճույք ու հետաքրքրություն էին ինձ համար։ 2020 թվականին հնարավորություն ունեցա որոշակի պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել ՀՀ Գիտություների Ազգային Ակադեմիայի Լ. Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի Ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայում, որը անչափ կարևոր և հետաքրքիր փորձառություն էր իմ կյանքում։


Ինչու որոշեցի համալսարանում սովորել կենսաբանություն

Կենսաբանությունը համարվում է ապագայի մասնագիտություն, քանզի այն ունակ է տալու այնպիսի հարցերի պատասխաններ ու այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կարող են գլխիվայր շրջել աշխարհը։ Այսօր կենսաբանության ոլորտում ավելի շատ չբացահայտված երևությներ կան, քան թե բացահայտումներ, ինչը նշանակում է, որ կենսաբանի մասնագիտությունը ամենապահանջվածներից է, և որ կենսաբանությունը առաջընթացի մեծ հնարավորություններ ունի։

Կենսաբանության միջոցով մենք կարող ենք լուծել արագ աճող բնակչության ու ռեսուրսների անբավարարության խնդիրը, գտնել բազմաթիվ հիվանդությունների բուժումներ, ստեղծել մի շարք նոր կենսատեխնոլոգիաներ, գտնել մարդկային բանականության ծագումը, և նույնիսկ ավելին։

Այս բոլոր հնարավորությունները, որոնք կենսաբանությունը կարող է տալ մարդկությանը, ինձ դրդեց խորանալ այս գիտության մեջ և այն դարձնել իմ կյանքի անբաժան մասը։


Իմ ակադեմիական համառոտ պատմությունը

2016 -2021 թվականներին սովորել եմ Այբ դպրոցում։ Դպրոցում մշտապես ապահովել եմ բարձր ակադեմիական առաջընթաց։ Ավագ դպրոցում սովորել եմ Արարատյան Բակալավրիատ ծրագրով։ 2021 թվականի հունիսին հանձնել եմ երեք խորացված առարկաների քննություններ (քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա) և ստացել բարձր գնահատականներ (A*AA

Դպրոցում եղել եմ Կանաչ քիմիա ակումբի անդամ, որը նախագծային ուսումնառության մաս էր։ Ակումբում փորձում էինք ստեղծել բիոզտիչներ աղտոտված ջրավազանների համար, ինչպես նաև կենսաքայքայվող բիոպլաստիկ։


Իմ արտադպրոցական գործունեությունը

2017 թվականից ի վեր Վիկիպեդիայի ակտիվ խմբագիր եմ։ Այս տարիների ընթացքում հասցրել եմ ստեղծել, խմբագրել ու թարգմանել տասնյակ ծավալուն հոդվածներ՝ հարստացնելով հանրային հայալեզու հանրագիտարանը։

Ես նաև հետաքրքրված եմ բնապահպանությամբ։ Բացի այն, որ դպրոցի էկո թիմի անդամ էի, 2018 թվականին մասնակցել եմ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից կազմակերպված «Պատանի Ռենջերներ» էկո-գիտահետազոտական ծրագրին՝ նպաստելով Գնիշիկ Պահպանվող Լանդշաֆտում բնապահպանական միջոցառումների իրականացմանը։ Նաև նշեմ, որ Այբի Ֆիլմարտադրության ակումբի անդամ եմ եղել, նկարահանել ու 2021 թվականին ցուցադրել ենք երեք ֆիլմ։


Ապագայի պլանները

Կրթությունս ավարտելուց հետո պլանավորում եմ աշխատել գիտության ոլորտում, նոր բացահայտումների ու գյուտերի վրա։ Կարծում եմ, որ մարդկային հասարակության զարգացման հիմնական խթանը եղել է ու կմնա կենսաբանության ոլորտում գիտելիքի բացահայտումը։ Հետևաբար՝ վստահ եմ, որ ստանալով աշխարհի լավագույն կրթությունը, ծանոթանալով միջազգային լավագույն փորձին, ապագայում կկարողանամ նպաստել մարդկության զարգացմանը։

Ես պատրաստվում եմ համալսարանն ավարտելուց հետո խորապես նպաստել Հայաստանում գիտության ու մասնավորապես կենսաբանության զարգացմանը։ Մեր օրերում զարգացած երկիր ունենալու կարևորագույն չափանիշ է զարգացած գիտություն ու գիտական հաստատություններ ունենալը։ Ես համոզված եմ, որ ստանալով կրթություն UCL-ում, ապագայում կկարողանամ հսկայածավալ օգուտ բերել իմ երկրի սոցիո-տնտեսական և գիտական առաջընթացին։


Օգնության կարիք

Այսպիսով՝ ես ընտրել եմ կենսաբան դառնալու ուղին, որը պետք է սկսեմ համալսարանական կրթությունից։ Ընդունված լինելով Լոնդոնի լավագույն համալսարանը՝ ֆինանսական աջակցության կարիք ունեմ։ Սույն համալսարանում ուսանելու համար ինձ տարեկան անհրաժեշտ է $65,000 ($40,000 ուսման վարձավճար և $25,000 կացարանի և ապրուստի ծախսերի համար)։ Ցավոք ծնողներս միայնակ չեն կարող վճարել ամբողջ գումարը։ Ընտանիքս ինձ կաջակցի $5000-ով։ Բացի այդ որպես բացառիկ աշակերտ մաքսիմալ չափով ($8,250) կրթաթոշակ է տրամադրելու Benlian Trust անգլիական բարեգործական հիմնադրամը։ Նաև դիմել եմ ՀԲԸՄ-ի կրթաթոշակային ծրագրին, և ամենայն հավանականությամբ նրանք կտրամադրել $2,750: Արդյունքում ունենում եմ $49,000-ի պակասորդ։ Հույս ունեմ լրացնել այս պակասորդը Ձեր օգնությամբ։


Խնդրում եմ օգնեք ինձ իրականացնելու UCL-ում կենսաբանություն սովորելու իմ երազանքը։ Այժմ ես ունեմ ձեր օգնության կարիքը առավել, քան երբևէ։ Յուրաքանչյուր նվիրաբերություն անչափ կարևոր է։

Ես հավատում եմ, որ կրթությունը ուժ է, մարդկությունն ու աշխարհը կառուցող ուժ։ Օգնե՛ք ինձ աշխարհն ավելի լավը դարձնել։


Ցանկության դեպքում ինձ հետ կարող եք կապ հաստատել իմ ֆեյսբուքյան էջի միջոցով։









Organizer

Hayk Yeghikyan
Organizer
Los Angeles, CA

Your easy, powerful, and trusted home for help

  • Easy

    Donate quickly and easily.

  • Powerful

    Send help right to the people and causes you care about.

  • Trusted

    Your donation is protected by the  GoFundMe Giving Guarantee.